Sunday, 10 March 2013

Միայն քեզ հետ



Մինչ կփակես դռներն ու կհեռանաս
և հավիտյան կայրես կամուրջը քո անհաս:
Լոկ երեք բառ կարող է մեզ փրկել հիմա.
դա սրտիս ձայնն է, որ երբեք լուռ չի մնա:

Միայն քեզ հետ
իմ մենությունը ես թողնում եմ ետևում
ու քո ջերմ շողերի մեջ սիրուն տրվում:
Միայն քեզ հետ եմ ապրում,
Ազատ ճախրում, նոր կյանք եմ արարում:
Միայն քեզ հետ 
ամայանում են արցունքները, կորում անհետ,
և ձայնս նոր հզորությամբ դառնում է երգ:
Միայն քեզ հետ եմ ժպտում
ու վերևից լոկ միայն սերդ եմ խնդրում:

Խոսքերս այսխնդրում եմ քեզմի անտեսիր
և հավիտյան սիրուս խոստումն ընդունիր:
Լոկ մի ժպիտդ ինձ նոր կյանք է բերելու,
Եվ իմ սիրտն անվերջ քեզ սա է ասելու.

Միայն քեզ հետ
իմ մենությունը ես թողնում եմ ետևում
ու քո ջերմ շողերի մեջ սիրուն տրվում:
Միայն քեզ հետ եմ ապրում,
Ազատ ճախրումնոր կյանք եմ արարում:
Միայն քեզ հետ 
ամայանում են արցունքներըկորում անհետ,
և ձայնս նոր հզորությամբ դառնում է երգ:
Միայն քեզ հետ եմ ժպտում
ու վերևից լոկ միայն սերդ եմ խնդրում:






No comments:

Post a Comment