Tuesday, 25 December 2012

Բա ինչու է ցավեցնում...?



Բա ինչու է ցավեցնում...?
Ախր ասում են թևեր է տալիս,
Ասում են ուրախությունից է միայն լացելդ գալիս:
Բա ինչու է ցավեցնում...?
Երբ նկարված էր ամենը գունեղ ու սքանչելի,
Երբ ամեն բան գրված էր պարզ ու մատչելի:
Բա ինչու է ցավեցնում...?
Չե որ ընդունված է նրան գնահատել բոլորից առավել,
Ինքը չէ, որ ստիպում է ժպտալ ու իր մասին բղավել:
Բա ինչու է ցավեցնում...?
Գուցե ես եմ սխալ ընկալել իրեն ու շարունակաբար
Խաբում եմ մեզ, անհետացնելով այն մեր մեջ մեղմաբար:
Բա ինչու է ցավեցնում...?
Երբ ասում ես, որ ես ճիշտ եմ, որ ինքը կա իմ սրտում հավետ,
Իսկ արդյունքում դու ես, ես եմ - անորոշության մեջ կորում անհետ:
Բա ինչու է ցավեցնում...?
Երբ գրկելիս քեզ, զգում եմ թե ներսս ինչպես է շողում,
Ապրում է, ցնծում, մի վայրկյան անգամ հոգիս չի լռում:
Բա ինչու է ցավեցնում...?
Ախր ես անում եմ ամեն բան, որ նա միշտ ապրի
Ու մեր կյանքի ուղիները լույսով պարուրի:
Բա էլ ինչու է բիրտ, կոպիտ վարվում,
Երկուսիս տանջում, իրար դեմ հանում?
Չէ որ անհերքելի են համարում մի կարծիք`
Թե սերն է մարդուն դարձնում երջանիկ:



No comments:

Post a Comment