Monday 13 February 2012

"Love & Tech"

՛՛Սերը և տեխնոլոգիաները՛՛

Ձմեռ է: Տանն եմ: Բացում եմ նոութբուքս: Գործ չունեմ անելու, ուղղակի սովորականի պես մենակ եմ ու սիրտս կրկին քեզ է կարոտում: Facebook-ի էջս բաց է: Երկու նոր նամակ: Կարծես թե սովորական է, բայց սիրտս բաբախում է` գուցե նա՟ է գրել: Նամակները ընկերներիցս են: Հրավիրում են խնջույքի, քանզի գիտեն ինձ, խառնվածքս, գիտեն, որ ինձ հետ ձանձրանալ չի լինի: Որքան կցանկանայի նրանք իմանային, որ ես ուզում եմ ավելի անկեղծ լինել իրենց հետ: Կուզեի իմանային, որ օրս սկսում եմ քեզնով, սրտիս թախիծը քո անունն է կրում, համակարգչիս ծրագրերի բոլոր ծածկաբառերը քո անունով են, որ համակարգիչ եմ ներբեռնել նկարներդ դեռ այն ժամանակ, երբ ամեն երեկո զբոսնելուց հետո վերադառնում էինք տուն և անհամբեր սպասում մեր վիրտուալ հանդիպմանը, որպեսզի կիսվենք այդ օրվա տպավորություններով: Հիշում եմ, երբ Skype-ով շփվելիս, քո ուղարկած ամեն մի բառը, տողը, նախադասությունը ու անգամ smile-իկները copy էի անում և պահպանում, որ մի օր, երբ հանկարծ այլևս չլինես կողքիս, կարդամ դրանք ու հուշերը լրացնեն քո բացական:

Արդեն ուշ է: Փակում եմ բոլոր սոցիալական կայքերը` դու այնտեղ չկաս, իսկ եթե կաս անգամ` հիմա ուրիշն է ներբեռնում քո նկարները, քո ուղարկած ամեն մի բառը, տողը, նախադասությունը ու smile-իկները copy է անում և պահպանում, որ մի օր, երբ հանկարծ այլևս չլինես կողքին`շարունակես ապրել գոնե իր համակարգչում:

Անցնում են օրեր: Եղանակները փոխում են մեկը մյուսին: Իսկ ես կարծես մոռանում եմ քեզ: Սակայն կյանքը սիրում է անակնկալներ մատուցել:

Առավոտ էր: Արագորեն բացում եմ Facebook-ը: Կուրսեցիս ասել է, որ մեկնաբանել են ստատւսիս տակ: Սիրտս այնքան ուժեղ էր զարկում, կարծես թե հիմա թևեր կառնի ու դուրս կթռչի: Զգում էի, որ դրանք իմ այդքան սպասված տողերն են լինելու: Բացում եմ էջս, ուր վաղուց գրած ստատուսս` ՛՛...ես քեզ միշտ կսիրեմ՛՛ մեկնաբանվել է. ՛՛Բարև: Ծանոթանա՟նք:՛՛ Մի պահ հուսահատությունն է պարուրում հոգիս: Չեմ հասկանում իմաստը: Չէ որ իմ տողերը այդ խորհուրդը չեն կրում: Սակայն վայրկյան անց հետևեց հաջորդ նախադասությունը` ՛՛Երևում է սիրել գիտես: Գուցե փորձե՟նք շփվել:՛՛ Մեկնաբանության հեղինակը շատ համառ ու նպատակասլաց թվաց ինձ ու ես մտա իր էջ: Նա տասնինը տարեկան աղջիկ էր: Համեստ արտաքինով, բայց շատ գրավիչ ժպիտով: Տգեղ կլիներ իմ կողմից չպատասխանել նրա ՛՛Բարևին՛՛: Ու մենք սկսեցինք շփվել:

Անցան օրեր, ամիսներ... Այդ աղջիկը հիմա կողքիս է և նայում է թե ինչպես եմ հուզվում այս տողերը գրելիս: Ու գիտեք, որն է զարմանալին, որ հիմա նա է իմ նկարները, բառերը, տողերը և նախադասությունները copy արել ու պահել իր համակարգչում, ու ոչ թե նրա համար, որ մի օր կարող է չլինեմ իր կողքին, ՈՉ: Պարզապես դա սիրո արտահայտման ձև է տեխնոլոգիայի միջոցով: Ֆիքսված և պահպանված մի ակնթարթ, անմահացած ու հավերժացած խոսքերում և պատկերներում, որոնք կարող է չկրկնվեն երբեմնի ունեցած ուժգնությամբ և խորությամբ այլևս:

Մի երեկո երբ Facebook-ում շփվում էի ընկեևրներիս հետ`կուրսեցիս, մի հրաշալի անձնավորություն ուղղարկեց ինձ այս մրցույթի մասին ինֆորացիա և նրա մեկ բառը գրված անգլերենով` ''Try'' (փորձիր) ստիպեց ինձ հավատալ: Ու ես որոշեցի մասնակցել մրցույթին, որովհետև ունեմ պատմություն Ձեզ հետ կիսելու: Կցանկանայի, որ ՆԱ, ում սիրել եմ և նրանք ովքեր ապրել են և ունեն նմանատիպ մի պատմություն` շարունակեն հավատալ և հիշել, որ սերն անմար է և յուրօրինակ, անգամ եթե տեխնոլոգիաների հիշողություններում պահված հուշերով է ապրում: