Friday 20 March 2015

Խոստովանություն

Հիմա չգիտեմ անցյալս գրեմ,
Ներկան վայելեմ ու քեզ սիրեմ,
Թե անցյալի մասին գրածս տամ ապագայում կարդաս:
Ախր ինչու պետք է փորձես հասկանալ,
Որ կարդացածդ այս նույն անտեսված պահն է,
Որ հիմա քեզ եմ անտեսում անցյալս գրելու համար :
Ինչու պետք է մեկը մյուսին խանգարի
Ու ամեն բան ակամայից իրար խառնի:
Անորոշությունիցս ներկա լոկ լռությունդ է ազատում.
Դու ես ինձ ներկայում փրկում:

Չգիտեմ նորից կրկնեմ թռիչքս
Դեպի անորոշն ու անհայտը:
Ցատկեմ ներքև այս ամենի միջով, անցնեմ
Ու չիմանամ ինչ է սպասում ինձ:
Կասկածում եմ ու երկմտում,
Հրաժարվում եմ` վերադառնում:
Ու էլի քո սառած հայացքը ինձ ուշքի է բերում,
Կարծես անխոս մի ապտակ ու կրկին շնչում եմ, ապրում.
Նորից դու ես ներկայում ինձ փրկում:

Ամենափրկիչ եմ դարձրել ես քեզ
Ու չես առարկում, շարունակում ես մնալ անխոս ու հեզ:
Շարունակում ես ժամերով հետևել պայքարիս.
Պայքարում եմ ես ի դեմ ներկայիս, ապագայիս ու անցյալիս:
Զուսպ ես, իմ պես չես: Չես գոռում, կռվում:
Հակառակը ժպտում ես, գրկում, աչքերս մաքրում:
Հասկանում ես, որ իմ դեմ պայքարում մեկ է ես եմ էլի պարտվում
Ու նորից դու ես քո սիրով ինձ փրկում:
---------------------------------------------------------
Հ.Գ. Սիրում եմ քեզ, Սպիտակ Մարդուկ ♥