Saturday 2 August 2014

Ամենասիրունը


Ամենասիրունը սկսվում է գիշերը.
Հենց այն նույն պահին, երբ դու
քո գեղեցիկ աչքերն ես փակում:
Ամենասիրունը սկսվում է անձայն.
Լուռ քո շնչառությամբ ու անհանգիստ քնով,
Քո ներկայությամբ ու փափուկ մարմնով:
Ամենասիրունն է, երբ լուսնի դեմքով,
իր մեղմ դեղին լույսով քո դեմքն է հառնում աչքերիս առաջ
Ու ես մոռանում եմ մի ամբողջ կյանք,
Մոռանում եմ ապրածս, այն ինչ հիմա կա:
Քո այդ լուսնի շողքով հրեշտակ պատկերը
Խելքահան է անում ինձ, խառնում է մտքերս:
Ուզում եմ գոռալ կամ լուռ շշնջալ, 
Որ ամենից շատ քեզ եմ հենց սիրում,
Որ ամենասիրուն պահն եմ ես ապրում:
Ուզում եմ գրկել ու պահել իմ մեջ
քո այս նուրբ պատկերն ու բացել նոր էջ,
որ ամենասիրուն այս զգացմունքով լեցուն
ամեն նոր գիշեր պահես ինձ արթուն: