Friday 27 January 2012

"Քեզ եմ սիրում, թե ծիծաղդ..."


Քեզ եմ սիրում, թե ծիծաղդ...
Քեզ` որ աննկատ ներխուժել ես հոգիս:
Քեզ` որ սրտիս ամեն մի զարկով
Ավելի շատ եմ ուզում տեսնել կողքիս:
Գուցե քեզ` այն մարդուն, որ իմաստ է տվել անգին,
Քեզ` որ դարձել է ինձ այդքան հարազատ ու թանկագին:
Անշուշտ քեզ` որ աչքերով թախծոտ, բայց բարի
Իմ սրտում, հոգում լուռ սիրո դրախտ կարարի:
Քեզ` ում շնորհիվ ցրտին ու քամիներին ուժգին
Տաքություն եմ զգում, ժպտում ամենքին:
Քեզ` որ խոսում ես հետս անխոս լռությամբ,
Հասկացնում, որ շարժվում եմ սիրո ուղղությամբ:
Քեզ` ում ջերմությամբ, պարզությամբ անբիծ
Ճամփեքս մոլոր միանում են, դառնում են մի գիծ:
Ու հիմա, երբ ես հարցնում եմ արդյոք
Դու ես մեղավոր, թե ծիծաղդ լոկ`
Չեմ կարևորի պատասխանն, հոգիս
Միայն թե դու և ծիծաղդ ապրեք միշտ կողքիս:


No comments:

Post a Comment