Saturday 17 November 2012

"Անվերնագիր"


...Չեմ սիրում ներողություն բառը,
Այն միշտ ավելի շատ է ցավեցնում:
Չեմ կարող տեսնել այդ հայացքդ սառը,
Երբ դեռ տաք է սիրտս ներսում:

Անտանելի է անվերջ թվացող լռությունդ,
Երբ հոգիս ամբողջ ձայնով երգում է քո առջև:
Անիմաստ է պայքարելս, անկոտրուն է էությունդ`
Չեմ տեսնում ոչինչ այլևս մեր միջև:

Հարբեցնող է քո բուրմունքը
Ու ես տրվում եմ կույր հոսանքին,
Անվերջ է թվում ինձ այս թռիչքը,
Երբ չկա պատասխան քո ոչ մի արարքին:

Սպանիչ է միշտ էլ մենությունը,
Երբ գրկած եմ քեզ, երբ "իմն" եմ անվանում:
Անթերի խաղ է այս բեմականությունը,
Դրա ամեն մի վարկյանը ինձ ու քեզ է սպանում:

Անողորմ են քո բոլոր խոսքերը,
Որ դուրս են պրծնում քո բերանից:
Ես ատում եմ արդեն քո շուրթերը,
Որ թունավոր են դարձել ամենից:

Անկասկած անվարանելի է որոշումս,
Դու արժանի չես ոչ մի կաթիլ արցունքիս:
Հաղթած եմ մեր պատերազմում, ահա շահումս`
Գնում եմ անվերադարձ, դատարկված թողնելով հոգիս:

Հեռավոր են քո աչքերը, դրանց փայլը...
Դրանք արդեն խամրել են սիրուս պես:
Գիտեմ շատ լավ քո ամեն մի գալիք քայլը,
Դարձրել ես ինձ էլ անսիրտ ու բիրտ քո պես:

Ահավոր է հիմա առանց այն երգի,
Որ լսվում էր մեր միասնությունից:
Գարշելի է դարձել իրականում ու անարգի
Իմ ու քո դատարկ հառաչանքը անտեղի:

Դատարկվել է կենսատու այն ավազանը,
Որ սնուցում էր կյանքս, օգնում էր ապրել:
Հիմա ինձ ասա, ուր է քո դաժան գավազանը,
Որով կարողանում ես ինձ այդքան անվերջ հարվածել:

Անմարդկային են այժմ զգացմունքներս,
Փորձում եմ փախչել հեռու ինքս ինձնից,
Բայց ոնց կարող եմ զոհ չգնալ արցունքներիս,
Երբ ամեն մի նոր ակնթարթ սկսվում էր քեզնից:

Հոգնացնում են անդադար խոստովանություններդ,
Ես թույլ ու անզոր եմ անմարդկայնությանդ դեմ:
Արդեն անորսալի են դարձել բոլոր մտքերդ,
Մերկացած ու սին ես կանգնած եմ  դրանց դեմ:

Անսահման լկտիությունն է պարուրել հոգիդ
Ու դա արդեն քոնն է ամբողջ էությամբ:
Իմ դեմ դուրս կգամ, եթե աչքերս փակեմ
Քո այս վերաբերմունքին, ազնվությամբ...

Արդարացված եմ համարում քեզնից հեռանալս,
Էլ չի լինի ոչ մի մռայլ ամպ իմ գլխավերևում:
Անհնար է  միայն լինելու մոռանալս,
Երբ գիշերները երազիս քո ուրվագիծն է երևում:

Պատրաստ եմ արդեն կանգնել ու դիմակայել,
Պայքարել երազանքներիս ու իղձերիս դեմ,
Միայն թե ժամանակն է պետք կանգնեցնել
Կամ հակառակը` արագացնել քայլերս անհետք:

Հուսալքված ամենից ու լիովին լքված`
Տես, դողում եմ այս կյանքում ամայի:
Բայց ես կապրեմ` չարքի ու ցավի վրա թքած,
Չէ որ առջևում մի նոր կսկիծ պետք է հայտնվի:

Արդարացված է ի վերուստ քեզնից հեռանալս`
Դու արժանի չես իմ անմնացորդ այս սիրուն:
Անմտածված ու խենթ կթվա Ձեզ ասածս,
Ինչևէ..., գերի չեմ դառնա քո պեսին....

No comments:

Post a Comment