Friday 27 December 2013

Անծանոթին

Այնքան անիրական ես թվում...
Չեմ հասկանում ես եմ հորինել քեզ ինձ ընկեր,
Թե երկնքում են որոշել մեր տեղը:
Ամեն դեպքում անիրական ես...
Խոսում եմ հետդ, ժպտում անվերջ,
Բայց միևնույն է մի բարդ, անշեջ
Վախ է մեջս մոլեգնում անդադար,
Չեն տեսնում աչքերս ապագան արդար:
Վախում եմ կորցնել, վախում եմ տրվել,
Չեմ էլ հասկանում ինչ է պատահել:
Արդեն կաս, կողքիս ես, բայց էլի հեռու,
Ասես արձագանք, որն երբեք չի լռելու:
Մի հեռու հարազատ, լուսավոր հոգի,
Որ եկել է միայնակ կյանքս ամոքի:
Բայց էլի էնքան անիրական ես դու:
Ուզում եմ գրկել, ուզում եմ ասել,
Որ շնորհակալ եմ, որ դու եկար, դու կաս...
Ուզում եմ գոռալ, որ ամենուր լսվեմ,
Բայց անիրական ես, չկաս, դու չկաս:
Ձայնդ հենց լռում է, համոզվում եմ, որ ճիշտ եմ,
Հասկանում եմ, որ զուր էր, որ անտուն գիժ եմ:
Բայց հաջորդ պահին նոր մի մեծ ուժով
Գալիս ես քանդում պատնեշն այս ձեռքով:
Շշնջում ես, որ կաս, որ կլինես դեռ դու,
Որ անգամ կողքիս, հենց այստեղ, շատ մոտ
Չլինես մի օր, լինես շատ հեռու
Չես թողնի, որ սիրտս զգա քո հանդեպ կարոտ:
Ու ես էլի հավատում եմ քեզ,
Ու նորից ապրում եմ, ես կերտում եմ մեզ,
Հավատում եմ կաս, կլինես, հոգիս
Չնայած անիրական ես ու չկաս կողքիս...

No comments:

Post a Comment