Saturday 22 March 2014

Ընկերոջս

Ժպտում ես...
Հաստատ գիտեմ, որ ժպտում ես:
Վերևից էլ նայում ես ինձ ու ժպտում ես:
Ծիծաղդ դեռ լսում եմ, իմ մտքերում դեռ այն հնչում է,
Ամեն մի նոր հուշով այն տիեզերքում սավառնում է:
Կարոտն անէացնում ու հառաչանքից ժայթքում է,
Ծիծաղդ դեռ լսվում է ու հաստատ գիտեմ` դու այդժամ ժպտում ես:

Հուզվում ես...
Իմ պես այս տողերը կարդալով հուզվում ես:
Ամենահեռու թվացող աստղի լույսի ներքո հուզվում ես:
Արցունքներդ դեռ խոնավ են պահում անցյալիդ հատակը,
Այն քոնը չի ու չի էլ եղել, այն ամեն դեպքում անհատակ է:
Դու հուզմունքդ թաքցնում ես, բայց ես գիտեմ, որ դատարկ է,
Պայքարդ ներքուստ վերստին սին ու աննպատակ է:

Մարում ես...
Մոմի լուսի պես դու մարում ես:
Աղոթքներից առաջացած շշուկների մեջ դու լուռ հալվում ես:
Հավատքիդ ամեն մի նոր տողով դու վառվում ու հանգչում ես:
Խելագար ամբոխներից հեռանում ու մարդկանց Աստվածներ անվանում ես:
Դարավոր բոցկլտող լույսի ու անվերջ մթության պայքարում մշտապես պարտվում ես:

Ապրում ես...
Հավիտյան իմ սրտում ապրում ես:
Իմ ու քո օրերի ապրածով դու անդադար ապրում ես:
Անարդար կյանքից ու բիրտ պահերից փախչում, բայց միևնույն է ապրում ես:
Կատարյալ մենության մեջ լռույթունն անտեսում ես ու կրկին ապրում ես:
Իմ գոյության պահին դու անընդհատ ծնվում ու անմահանում ես:
Քանի դեռ հիշում եմ, քանի դեռ շնչում եմ, դու այդքան ապրում ես:

No comments:

Post a Comment