Saturday 17 December 2011

Խենթանում եմ...

Խենթանում եմ ես,
Երբ հիշում եմ քեզ,
Կորցնում կարծես
Կյանքիս գինը թանկ:
Կարոտում եմ քեզ,
Մեր սերն վերապրում:
Լի է սիրտը իմ,
Հուշերն են լոկ իմ հոգում:
Մարդկային ամբոխում
Դեռևս մենակ եմ ես,
Խենթանում եմ, գժվում
Չէ որ առանց քեզ եմ, տես:
Ցանկանում եմ մոռանալ,
Արբել ու ջնջել հիշողությունս,
Բայց անհնար է արբենալ
Ինչպես և դժվար է ջնջել մտքերս:
Անկարողությունից այս անարդար,
Լալիս եմ անդադար,
Սիրտս է կառչում կյանքից,
Խենթությունն է պարուրում հոգիս:
Ու դժվարանում եմ գիտակցել,
Գործել ճիշտ ու անսխալ,
Դատարկությունս անհնար է վերացնել:
Դու հեռու ես ինձնից, դա է սխալ:
Հիմա, երբ գտնվում եմ կապանքներում,
Անկարող եմ, գործել անկախ,
Միայն հոգիս ու միտքս են ազատ
Ու լոկ արցունքն է, որ կորչում է աննկատ:
Դրա համար եմ խենթանում հիմա
Ձևացնում եմ տկար, գործում` հիմար,
Քանզի մեր սերն ու քեզ մոռանալը
Դժվար է, հեշտ է ավելի խենթանալ:
Խենթանում եմ ես,
Կորչում եմ կյանքում անհետ,
Լոկ երազում եմ տեսնում քեզ,
Լալիս եմ ու կանչում քեզ հետ:

No comments:

Post a Comment